
haykcoffeeroasters Մասին
Haykcoffeeroasters – ը սկիզբ է առնում Հայկից, այն Հայկից, ով հաղթեց Բելին, ի ցույց դնելով ամբողջ մարդկությանը այն ոգին և հզորությունը, որն ունի ինքը, և իհարկե, ամբողջ Հայ ժողովուրդը։
Հայկը հզոր և առասպելական կերպար է՝ պամտության մեջ ճանաչված հզորագույն քաղաքակրթության հիմնադիրներց մեկը։ Հայկի կերպարը ինքնին բնորոշում է մշակությունը, աճը և պտղաբերությունը, որն էլ ամուր հիմք է անկախության ձեռք բերման և իհարկե ամրապնդման ու զարգացման համար։
Ոգևորվելով Հայկին բնութագրող բոլոր իրողություններից, Հայկ սուրճի բովարանում մենք փորձում ենք ստեղծել հայկական շուկային համապատասխան որակյալ արտադրանք, միարժամանակ զարկ տալով, մեր երկրում՝ Հայաստանում, արտադրելու ունակությանը և իհարկե, այս ամենը հաջողվում է իրականացնել նախկինում ձեռք բերված ժամանակակից և զուգահեռաբար մշտապես թարմացվող գիտելիքների շնորհիվ։
Գնահատելով և կարևորելով թիմային աշխատանքը, Հայկը մշատպես հավատք և հաջողության հեռանկար է հանդիսանում՝ թիմակիցներից յուրաքանչյուրի ձեռքբերումների արդյունքում։
Մե ՛նք հավատում ենք աշխատանքային միասնական ուժի և հաջողության գործոնին։
Տարատեսակ ծագման սուրճի հատիկներ հասնելով Հայկ Սուրճի Բովարան, վերստին զննվում, տարանջատվում և մշակվում են, նախապատրաստվելով բովվման։ Քրտնաջան և խորազննին աշխատանքի միջոցով է միայն հաջողվում բազմազան սուրճի տեսակների համադրումը, ճիշտ բովվումն ու վերջնական արդյունքի բերելը։ Սուրճի հատիկները որոնք դուք ապագայում կգտնենք խանութում, ապա Ձեր տանը և Ձեր թարմացնող սուրճի բաժակում, էլ ավելի կոգևորեն ձեզ պատրաստակամ լինելու օրվա հաջողություններին և դժվարություններին։ Հայկը միշտ փորձում է հավակնել բոլոր հաճախորդների սիրուն և գնահատականին, այդ իսկ պատճառով էլ խանութ-սրահում, կայքում և թե իհարկե մեզ հետ կապի տարատեսակ մջոցներով կարող եք գտնել և պատվիրել ձեր իսկ նախընտրած սուրճը՝ Արևելյան սուրճից մինչև էսպրեսսո և տարատեսակ Թրմված սուճեր։
